Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակի մրցույթի հարգելի՛ մասնակիցներ,
Շնորհակալ ենք, որ մասնակցեցիք մեր մրցույթին:
☝Տեղեկացնում ենք, որ այս տարի ընտրությունը բավականին դժվար էր՝ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը, դիմորդների ահռելի մեծ քանակը, բարձր առաջադիմությունը և ընտանիքի սոցիալական պայմանները:
🎉Շնորհավորում ենք բոլոր դիմորդներին, ովքեր այս տարի կստանան Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակը՝ ամբողջական ուսման վարձի տեսքով (բացառություն են կազմում Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը):
Իսկ այն դիմորդները, ովքեր այս տարի չհամալրեցին մեր շարքերը, խնդրում ենք չհուսահատվել և փորձել հաջորդ տարի: Հուսանք՝ հաջորդ տարի մեր ֆինանսական միջոցները թույլ կտան էլ ավելի մեծ թվով ուսանողների հովանավորել։
‼Հարկ ենք համարում նշել, որ այս տարի, կապված պատերազմական իրավիճակի հետ, կրթաթոշակների տրամադրման համար առաջնային կարևորություն տրվել է 44-օրյա պատերազմի մասնակիցներին, պատերազմի ընթացքում վիրավորում ստացածներին, ինչպես նաև պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքի անդամներին։
📌Բոլոր ընտրված կրթաթոշակառուները, ինչպես նաև նրանք, ովքեր, ցավոք, չեն հաղթահարել մրցութային փուլերը, արդեն իսկ ստացել են նամակ իրենց էլ․ հասցեին։ Այսպիսով, խնդրում ենք ստուգել ձեր էլ․ հասցեները, կարդալ նամակն ամբողջությամբ և պատասխան նամակով հաստատել, որ կարդացել եք մեր նամակը և տեղեկացվել մեր հետ համագործակցության մանրամասներին։
🥳Մաղթում ենք ձեզ մասնագիտական հաջողություններ և ամենայն բարիք:
Սիրով՝
Հայ Կրթական Հիմնարկություն
Ընտրացանկ