Շնորհավոր նոր ուսումնական տարի
Այս օրը տոն է նաև մեզ համար և կարճ ներկայացնենք արված աշխատանքների մասին՝
Այսօր սահմանապահ Խնձորուտի աշակերտները մուտք կգործեն ամբողջովին վերանորոգված և կահավորված դպրոց։ Շուտով կներկայացնենք մանրամասները։
Արցախի առաջին դասարան հաճախող 1900 երեխաները կստանան դպրոցական պայուսակներ, որոնք արտադրվել են շրջափակված Արցախում։
Հայաստանի հեռավոր շրջանների 500 երեխաներ կստանան պայուսակներ՝ լի գրենական պարագաներով։
Եվ վերջապես 1400 կրթաթոշակառու՝ Հայաստանից, Արցախից և Ջախախքից, կստանան կրթաթոշակ ուսման վարձի տեսքով։
Միասին՝ հանուն հզոր ու անկոտրուն կրթության։