Պայուսակներ՝ արտադրված շրջափակման պայմաններում

 

Հանուն Արցախի մանուկների կրթության՝ Հայ կրթական հիմնարկության միջոցներով Ստեփանակերտում այս օրերին կարվում են պայուսակներ՝ թվով 1900 առաջին դասարան գնացող աշակերտների համար։
Արտադրված է շրջափակման պայմաններում մակնշմամբ պայուսակները վաղվանից սկսած կբաժանվեն մանուկներին՝ մի փոքր ջերմություն ու լույս տալով նրանց։
Ընտրացանկ