«Սոցիալական աշխատանք»-ի ներածական դասընթացին մասնակցած ուսանողները ստացան իրենց սերտիֆիկատները ԵՊՀ-ում

 

Շուրջ 1 տարի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ ներածական դասընթացին մասնակցած, և եռամսյա պրակտիկան Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում ստացած ուսանողներն իրենց վերապատրաստման սերտիֆիկատները ստացան ԵՊՀ-ում:
Հիշեցնենք, որ դեռևս երկու շաբաթ առաջ էլ Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Սոցիալական աշխատանք մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները։
Ծրագիրն իրականացվել է Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ՝ սոցիալական ծառայությունների համակարգերի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում ՝ հանուն դիմակայուն Արցախի ծրագրի շրջանակերում։
Ընտրացանկ