Վերաբացվել է Արթիկի թիվ 4 դպրոցը

Հիմնանորոգումից հետո օրեր առաջ վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Վերանորոգումը կատարվել է Հայ կրթական հիմնարկության և Փաթրիկ-Ժակլին Բաղդասարյանների նվիրաբերած ֆինանսական միջոցներով։
Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր մեկնարկել: Շենքում ստեղծվել են ուսումնառության համար հարմարավետ պայմաններ,աշակերտները դասապրոցեսն անցկացնում են ընդարձակ ու լուսավոր դասասենյակներում: Վերանորոգվել է տանիքն ամբողջությամբ, փոխվել են պատուհանները և դռները, հատակը, ինչպես նաև թարմացվել է դպրոցի գույքը: Նորոգվել են մարզադահլիճը, հանդիսությունների սրահը և սանհանգույցները։ Դպրոցի համակարգչային դասասենյակը համալրվել է նոր համակարգիչներով:
Տեսանյութը՝ Շանթ Հ/Ը
Ընտրացանկ