Տարածաշրջանում առաջին մեքենան, որը ստեղծվել է պատանիների կողմից՝ հայկական արտադրության դետալներով

AEFENGINEERINGLAB-ի «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցներում»

ծրագիրը Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում սկսեց գործել մեկ տարի առաջ:

Հայ Կրթական Հիմնարկության ֆինանսավորմամբ GITC – Information Technologies Center  -ը ավագ դպրոցների պատանիներին սովորեցրեց ինժեներական կրթություն և այսօր նրանք արդեն սկսել են կիրառել իրենց ստացած գիտելիքները: Վեց ամիսների ընթացքում պատանիները նախագծել և կառուցել են

մեքենա, որի դետալների մեծ մասը հենց իրենք են արտադրել:

Արտաքին տեսքից մինչև մեխանիկա և էլեկտրականություն՝ ամեն ինչ կառուցվել և ստեղծվել է պատանիների ձեռքերով:

Նախագծող տղաների մի մասն արդեն բանակում է։ Ստացած ինժեներական գիտելիքները այս օրերին նրանք կիրառում են առաջնագծում և գրանցում մեծ հաջողություններ:

Հիշեցնենք, որ AEFENGINEERINGLAB-ը գործում է նաև Թաիրովի միջնակարգ դպրոցում։ Այնտեղ ևս իրականցվում են նախադեպը չունեցող նախագծեր։

Ընտրացանկ