Կրթաթոշակ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոարվեստ «Հեռուստառեժիսուրա» բաժնի ուսանողների համար
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոարվեստ «Հեռուստառեժիսուրա» բաժնում սովորող և սովորել պատրաստվող ուսանողների համար։
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։
Մրցույթին կարող են մասնակցել վճարովի համակարգում 2026 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող աշակերտներ, որոնց 10-րդ դասարանից մինչև 12-րդ դասարանի 1-ին կիսամյակի գնահատականների միջին նիշը կազմում է առնվազն 7 միավոր) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ (միայն առկա):
Մրցույթին մասնակցելու համար մինչև ապրիլի 30-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը այստեղ՝ https://apply.aef.am

