Կրթության հզորացման նոր քայլ․ ՀԿՀ-ն աջակցեց Դիլիջանի UWC դպրոցին
Սեպտեմբերի 25-ին Հայ Կրթական Հիմնարկության մի խումբ բարերարներ և հովանավորներ այցելեցին Դիլիջանի United World Colleges (UWC) միջազգային դպրոց։ Այցի ընթացքում ՀԿՀ-ն և բարերար տիկին Սուսան Վադանյան Բարբան դպրոցին նվիրեցին 20,000 ԱՄՆ դոլար՝ ի նպաստ կրթական ծրագրերի զարգացման։
Հանդիպման ընթացքում շեշտվեց, որ կրթությունը հիմնարար է պետության հզորացման համար, և կարևորություն տրվեց միջազգային չափանիշներին համապատասխան ուսուցմանը։
Արդեն 75 տարի Հայ Կրթական Հիմնարկությունը հավատարմորեն ծառայում է իր գաղափարախոսությանը՝ «Քանի որ կրթությունը կարևոր է»։
Ընտրացանկ