Հայ կրթական հիմնարկությունն ու Քուջակյան հիմնադրամը՝ Շիրակի մարզի դպրոցների կողքին
Հայ կրթական հիմնարկությունը՝ Քուջակյան հիմնադրամի աջակցությամբ, շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ նպաստելով կրթության հասանելիությանը Հայաստանի մարզերում։ EquipEd ծրագրի շրջանակում Գետափի, Սարատակի, Իսահակյանի և Գյումրու թիվ 41 դպրոցների աշակերտներն այժմ ունեն հնարավորություններ դասապրոցեսներն իրականացնելու ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ։
Տրամադրված դպրոցական պարագաներն ու սարքավորումները օգնում են դպրոցականներին առավել արդյունավետ սովորել, զարգացնել իրենց հմտությունները և ներգրավվել նորարարական կրթական գործընթացներում։
Հայ կրթական հիմնարկությունը շարունակում է իր հանձնառությունը՝ հեռավոր մարզերում սովորող աշակերտների կողքին լինելու և նրանց համար ավելի կայուն ու պայծառ ապագա կերտելու գործում։

