ՀԿՀ կրթաթոշակառու Վազգեն Մուրադյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր կրթաթոշակառու Վազգեն Մուրադյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
Մեր ուսանողների հաջողությունները լավագույն վկայությունն են, որ կրթության մեջ արված ներդրումները փոխում են կյանքեր և ստեղծում ավելի ուժեղ Հայաստան։
Կենսագրական տվյալները՝
2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում:
2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական:
2024 թվականի նոյեմբերի 7-ից 2025 թվականի օգոստոսի 11-ը եղել է ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական:
Կրթություն
2022-2024թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։
2016-2022թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։
Զինվորական ծառայություն
2017-2019թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Իրականացրել է մարտական հերթապահություն։
Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Մասնակցել է ռազմական գործողություններին:
2024 թվականի հունիսի 21-ից հուլիսի 5-ը մասնակցել է վարժական հավաքների: Իրականցրել է մարտական հերթապահություն:
Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն։
Ընտրացանկ