ՀԿՀ ստարտափ ինկուբացիոն ծրագիրը վերջին փուլում է
Մեր ուսանողները ներկայումս աշխատում են իրենց գաղափարների մշակման և դրանք ներկայացնելու ուղղությամբ։
Վերջին շաբաթների ընթացքում նրանք աշխատել են ոլորտի մասնագետների հետ՝ ստանալով արժեքավոր գիտելիքներ, որոնք օգնել են կատարելագործել իրենց նախագծերը։
ՀԿՀ ստարտափ ինկուբացիոն ծրագիրը նպատակ ունի ապահովել ուսանողների և շրջանավարտների համար համապարփակ ձեռնարկատիրական կրթություն։
Մասնակիցները ձեռք են բերում բիզնես սկսելու և կառավարելու գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ կենտրոնանալով բիզնես մոդելների վերլուծման և գնահատման վրա, և զարգացնելով նորարարական լուծումներ՝ Հայաստանում առկա կարևոր մարտահրավերները հաղթահարելու, կայուն տնտեսական ու համայնքային զարգացումը խթանելու համար։
Թիմերը ցուցաբերում են մեծ ոգևորություն և ստեղծագործ մոտեցում, և մենք վստահ ենք, որ նրանց աշխատանքը ու ներդրումը լինելու են տպավորիչ։



