Դպրոցաշինություն

Դպրոցաշինություն

1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո, Հայ Կրթական Հիմնարկությունը մեկնարկեց նոր կրթական ծրագիր, որի նպատակն էր կառուցել, վերանորոգել, հիմնանորոգել դպրոցներ։ Այս ժամանակահատվածում երկրաշարժից տուժած տարածքներում վերանորոգվեցին մի շարք դպրոցներ։
ՀԿՀ-ի 50-ամյակի ոգեկոչման առթիվ, Հիմնարկության խորհուրդը որոշեց վերանորոգել 50 դպրոցներ՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի սահմանամերձ գյուղերում: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, ՀԿՀ-ի խորհուրդը որոշեց շարունակել դպրոցների վերանորոգման ծրագիրը: Մինչ օրս, Հիմնարկության ջանքերով վերանորոգվել է ավելի քան 200 դպրոցներ՝ Հայաստանում, Արցախում և Ջավախքում։
Հայ Կրթական Հիմնարկության ջանքերով, վերջերս, 2021թ․-ի գարնանը սկսվել են հիմնանորոգման աշխատանքներ միանգամից երկու դպրոցներում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 27, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի դպրոցներում, և, դեռևս աշնանը, ավարտին էր հասցվել Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 դպրոցի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքները։

Լուսանկարում Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 դպրոցն է։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Կապ մեզ հետ





    Ռոբոտի ստուգման դաշտ 57 − 48 =

    Ընտրացանկ