Հայ Կրթական Հիմնարկությունը(ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2024-2025 նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար։
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով`խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է կազմում։
ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝
- Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան
- Իլյա պետական համալսարան
- Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան
- Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
- Կովկասյան համալսարան
- Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան
- Վրաստանի տեխնիկական համալսարան
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Ուսանողը հետագայում շարունակում է ստանալ կրթաթոշակը, եթե պահպանում է բարձր ակադեմիական նիշ՝ առնվազն 75 միավոր, և տարեկան կատարում է 120 ժամ կամավորական աշխատանք։
ՀԿՀ-ի նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավատրեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստել Հայության սոցիալ-տնտեսական և մշակութային առաջխաղացմանը։
Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝ https://aef.eformsolutions.com/landing/sign-in
Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԿՀ Ջավախքյան ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/AEFGEO , կամ նշված էլ հասցեին՝ AEF.GEO.scholarship@gmail.com։
Հայ Կրթական Հիմարկության կառավարման խորհուրդ