Ուսանողների կարիերայի զարգացման ծրագրեր
ՀԿՀ-ի կարիերայի զարգացման ծրագրեր
Հայ Կրթական Հիմնարկության ջանքերով, դեռևս 2019-ին սկսվեց և մինչ այժմ շարունակվում է նոր կրթական ծրագիր, որն օգնում է ուսանողներին, ավարտելուց հետո, գտնել լավ վարձատրվող աշխատանք: Հիմնարկությունը ֆինանսավորում է իր ուսանողներին՝ մասնավոր ուսումնական կենտրոններում անգլերենի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) դասընթացներին մասնակցելու համար: Սա ուսանողների համար նշանակալից իրադարձություն է, քանի որ անգլերենի և ՏՏ-ի տիրապետումը այսօրվա շուկայում աշխատանք գտնելու համար առավել պահանջվող չափանիշներն են:
Այս ծրագիրը լայն ճանաչում ստացավ ուսանողների շրջանում, և շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել դասընթացներին։ Ծրագրում ընդգրկվել են միայն այն ուսանողները, ովքեր հաղթահարել են նախնական թեստավորման փուլը։
Բացի վերոնշյալ ծրագրերը, պարբերաբար իրականացվում են նաև անձնային աճի զարգացման, ինքնաներկայացման, բրենդինգի և գործատուին ճիշտ ձևով ներկայանալու վերաբերյալ դասընթացներ՝ հենց մեր հովանավորների ու բարերարների կողմից։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ
Կապ մեզ հետ