Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքում բացվեց հիմնանորոգված նոր դպրոց

       Սահմանից 4-5կմ հեռավորության վրա է գտնվում Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղը: Դպրոցի աշակերտներն ամեն օր առավոտյան դժբախտություն ունեն տեսնելու թշնամու դիրքերը:
Հայ Կրթական Հիմնարկության և Գաբրիելյանների ընտանիքի շնորհիվ աշակերտներն արդեն ունեն նոր հիմնանորոգված դպրոց. թերևս ոչ ոք այլևս չի մտածելու տանիքի կաթալու, դասարանների կոտրված ապակիների, մարզադաշտ չունենալու և ցուրտ առօրյայի մասին։
        Կապիտալ նորոգման է ենթարկվել ողջ շենքը՝ նկուղային հարկից սկսած և ձեղնահարկով վերջացրած՝ շենքի ներքին ու արտաքին հարդարմամբ։
       Կառուցվել է ջեռուցման նոր համակարգ, ինչի արդյունքում արդեն փայտե վառարաններով ջեռուցելու համակարգից անցնում է կատարվել էլեկտրաէներգիայով ջեռուցելուն։
       Փոխվել են բոլոր դռներն ու պատուհանները, տեղադրվել է նոր տանիք։
      Դպրոցն արդեն ունի մշտական ջրամատակարարում, ներսում գործող սանհանգույց, սեպտիկ հոր։
Համոզված ենք, որ սահմանապահ այս գյուղում մարդիկ այս ծրագրից շատ ավելի կոգևորվեն, ավելի կամրանան իրենց հողի վրա, իսկ այս դպրոցում լավագույն պայմաններում կկրթվեն մեր ապագա զինվորները, շինարարները, գիտնականները, գյուղատնտեսները։

Ընտրացանկ