Սյունիքի մարզի Օխտար գյուղը ունի նոր դպրոց

Հայ Կրթական հիմնարկության և Արմեն ու Գլորիա Համփար ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ հիմնովին վերանորոգվեց Սյունիքի մարզի Օխտար համայնքի դպրոցը։

Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվեց դպրոցի տանիքը, հիմնանորոգվեցին մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում իրականացվեց ամբողջ դպրոցում, փոխվեց ջեռուցման համակարգը և տեղադրվեցին նորերը, փոխվեցին դռներն ու պատուհանները։

Փոխվեց նաև, դասասենյակների հատակը, դպրոցի լուսավորության համակարգը։

Ամուր հայրենիքը որակյալ կրթությունն է։

 

Ընտրացանկ