Ես Ներսիկն եմ, մասնագիտությամբ՝ հաշվապահ: Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Բարձրագույն կրթություն ստանալը դեռ մանկուց ինձ համար արդեն առաջնային և իրականանալի նպատակ էր դարձել, որին հասնելու ճանապարհին ինձ մշտապես աջակցել ու ոգևորել են ծնողներս ու ուսուցիչներս:
Ուսումնառությանս ընթացքում ընկերներիս միջոցով, այնուհետ նաև սոցցանցերից, տեղեկացա Հայ Կրթական Հիմնարկության մասին: Ոգևորությունս այնքան մեծ էր, երբ սկսեցի ուսումնասիրել ՀԿՀ-ի կայքը ու տեսա, թե ինչ անգնահատելի ներդրում են անում այդ բարի մարդիկ՝ Հայաստանի կայացման ու զարգացման համար: Մոտիվացիաներից մեկը, որ դիմեցի, հենց այդ մարդկանց հետ ծանոթանալն էր, ճանաչելը նրանցից յուրաքանչյուրին: Ես դիմեցի ծրագրին և, հաղթահարելով բոլոր փուլերը, դարձա կրթաթոշակառու. աշխարհն իմն էր, ուրախությունս՝ անչափելի, երբ ինձ ասացին, որ հաղթել եմ: Այդ երազային պահերը շարունակվեցին 4 տարի, 4 տարի շարունակ ես ստացա կրթաթոշակ: Այդ 4 տարիների ընթացքում ՀԿՀ-ն ինձ ավելին է տվել, քան պատկերացնում էի՝ սովորեցրել է անընդհատ առաջ շարժվել և տեղում չդոփել: Կյանքը շարժում է, պետք է անընդհատ շարժվել՝ անկախ ամեն ինչից։ եթե պառկես ջրի վրա ու չշարժվես, կխեղդվես, հեծանիվի վրա կարելի է հավասարակշռություն պահել միայն շարժման շնորհիվ․․․ պետք է միշտ առաջ շարժվել։ Բացի դրանից ՀԿՀ-ն ինձ սովորեցրել է, որ բոլոր դեպքերում պետք է ՄԱՐԴ լինել ու մնալ:
Սիրելի՛ ՀԿՀ, բառեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու, Ձեր գործն անգնահատելի է, ներդրումը՝ անչափելի:
Շնորհակալ եմ…
Հովանավոր՝ …
Ներսիկ Մկրտչյան
«ԱյԹի Ռիփորթս» ՍՊԸ – Ավագ հաշվապահ, հաշվապահական թիմի ղեկավար
«Հոմոլ» ՍՊԸ – Գլխավոր հաշվապահ