Աիդա Գրիգորյան

Ողջույն… Ես Աիդան եմ: Ծնվել և մեծացել եմ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Սովորել եմ ԵՊՀ-ի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում: Դպրոցում հակվածություն ունեի լեզուների նկատմամբ և ավելի արագ էի ընկալում և սովորում, քան դասընկերներս։ Հասկացա, որ կարող եմ օգտագործել ուժեղ կողմս։ Բացի այդ, լեզուների իմացությունը բազմաթիվ փակ դռներ է բացում, ինչի համար էլ որոշեցի հենց այդ ուղղությամբ շարունակել:

Հայ Կրթական Հիմնարկության մասին առաջին անգամ իմացել եմ  հայտարարության միջոցով, որը պատահական տեսել եմ համալսարանի պատին փակցված: Ապա որոշեցի փորփրել կայքէջը, ծանոթացա դիմելու ընթացակարգին և դիմեցի՝ չնայած այն հանգամանքին, որ գրեթե հույս չունեի, որ կդառնամ այն երջանիկներից մեկը, որ կստանա կրթաթոշակ: Երբ իմացա, որ հաղթահարել եմ բոլոր փուլերը, առաջին միտքս այն էր, որ որևէ սխալ է տեղի ունեցել։ Վստահ չէի, որ կընտրվեմ։ Հետո, իհարկե, ուրախության և խաղաղության զգացողությունն անսահման էր։ Այդ զգացողությունն ինձ ուղեկցեց երեք տարի շարունակ, երեք տարի ՀԿՀ-ն ստանձնեց իմ ուսման վարձի փոխանցումը: ՀԿՀ-ի հետ անցկացրած տարիներն ինձ տվեցին հպարտության զգացում և հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Դժվարություններ՝ մեծ թե փոքր, միշտ կլինեն։ Բայց մենք ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք։ Հանձնվելիս պետք է միշտ հիշել, թե ինչի համար ենք սկսել և ամեն ինչում լավագույնը լինել։

Անչափ շնորհակալ եմ իմ հովանավորին՝ տիկին Շուշիկին, ինչպես նաև ՀԿՀ ողջ թիմին, ինձ ճախրել սովորեցնելու, իմ երազանքներին հասնելու գործում անգնահատելի ավանդի համար:

 

Աիդա Գրիգորյան, Լոռի, Վանաձոր

ԵՊՀ շրջանավարտ

Աննան աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես տնօրենի խորհրդական։

Հովանավոր՝ Սուսան Վարդանյան Բարբա

#մերշրջանավարտները

#ՄերԱնցածՈւղին

Կրթաթոշակներ

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան…

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ   Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու…

Ջորջորյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2019-2020թթ. ուսումնական…
Ընտրացանկ