Ներսիկ Մկրտչյան

Ես Ներսիկն եմ, մասնագիտությամբ՝ հաշվապահ: Ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Բարձրագույն կրթություն ստանալը դեռ մանկուց ինձ համար արդեն առաջնային և իրականանալի նպատակ էր դարձել, որին հասնելու ճանապարհին ինձ մշտապես աջակցել ու ոգևորել են ծնողներս ու ուսուցիչներս:

Ուսումնառությանս ընթացքում ընկերներիս միջոցով, այնուհետ նաև սոցցանցերից, տեղեկացա Հայ Կրթական Հիմնարկության մասին: Ոգևորությունս այնքան մեծ էր, երբ սկսեցի ուսումնասիրել ՀԿՀ-ի կայքը ու տեսա, թե ինչ անգնահատելի ներդրում են անում այդ բարի մարդիկ՝ Հայաստանի կայացման ու զարգացման համար: Մոտիվացիաներից մեկը, որ դիմեցի, հենց այդ մարդկանց հետ ծանոթանալն էր, ճանաչելը նրանցից յուրաքանչյուրին: Ես դիմեցի ծրագրին և, հաղթահարելով բոլոր փուլերը, դարձա կրթաթոշակառու. աշխարհն իմն էր, ուրախությունս՝ անչափելի, երբ ինձ ասացին, որ հաղթել եմ: Այդ երազային պահերը շարունակվեցին 4 տարի, 4 տարի շարունակ ես ստացա կրթաթոշակ: Այդ 4 տարիների ընթացքում ՀԿՀ-ն ինձ ավելին է տվել, քան պատկերացնում էի՝ սովորեցրել է անընդհատ առաջ շարժվել և տեղում չդոփել: Կյանքը շարժում է, պետք է անընդհատ շարժվել՝ անկախ ամեն ինչից։ եթե պառկես ջրի վրա ու չշարժվես, կխեղդվես, հեծանիվի վրա կարելի է հավասարակշռություն պահել միայն շարժման շնորհիվ․․․ պետք է միշտ առաջ շարժվել։ Բացի դրանից ՀԿՀ-ն ինձ սովորեցրել է, որ բոլոր դեպքերում պետք է ՄԱՐԴ լինել ու մնալ:

Սիրելի՛ ՀԿՀ, բառեր չեմ գտնում շնորհակալությունս հայտնելու, Ձեր գործն անգնահատելի է, ներդրումը՝ անչափելի:

Շնորհակալ եմ…

Հովանավոր՝ …

Ներսիկ Մկրտչյան

«ԱյԹի Ռիփորթս» ՍՊԸ – Ավագ հաշվապահ, հաշվապահական թիմի ղեկավար

«Հոմոլ» ՍՊԸ – Գլխավոր հաշվապահ

Կրթաթոշակներ

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան…

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ   Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու…

Ջորջորյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2019-2020թթ. ուսումնական…
Ընտրացանկ