Շավարշ Զոհրաբյան

Բարև Ձեզ: Ես Շավարշ Զոհրաբյանն եմ: Ծնվել և մեծացել եմ Արարատի մարզի Շահումյան գյուղում: Սովորել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, «Հեռահաղորդակցման ոլորտի կառավարում» բաժնում: Ընտրեցի հենց այս մասնագիտությունը, քանի որ դրանում եմ տեսել ապագայի զարգացումը:

Հայ Կրթական Հիմնարկության մասին առաջին անգամ իմացա պատահաբար: Դասերս համալսարանում ավարտել էի և արդեն տուն էի գնում, երբ մի հայտարարություն ընկավ աչքովս՝ վառ դեղին թղթի վրա գրված. ՀԿՀ կրթաթոշակային մրցույթի մեկնարկի մասին էր: Որոշեցի դիմել, հավաքեցի բոլոր փաստաթղթերը և ներկայացրեցի ՀԿՀ գրասենյակ: Առաջին փուլը հաղթահարելուց հետո, հրավիրվեցի հարցազրույցի: Հենց մտա գրասենյակ միանգամից զգացի, որ այդտեղ հավաքված են մարդիկ, ովքեր մտածում են հայ ազգի բարեկեցիկ ապագային մասին։ Հիշողություններս դեռ վառ են այդ օրվա հետ կապված. ես շատ լավ ու դրական տրամադրվածությամբ դուրս եկա հարցազրույցից: Մի քանի օր անց, երբ իմացա, որ մրցույթի հաղթողներից մեկն եմ, աներևակայելի երջանիկ զգացի ինձ, որովհետև շատ հնարավոր է, որ եթե չլիներ ՀԿՀ-ի աջակցությունը, ես չկարողանայի շարունակել ուսումս:

Այսպիսով, սկսվեց իմ ու ՀԿՀ-ի համատեղ ուղին, որը տևեց 3 տարի, 3 տարի շարունակ ՀԿՀ-ն ինձ աջակցեց, որպեսզի շարունակեմ ուսումս: Այդ տարիները լի էին սիրով, ջերմությամբ, երջանկությամբ, հետաքրքիր պահերով: Բայց հատկապես հիշարժան է այն դրվագը, երբ իմացա, որ ինձ հովանավորող մարդիկ արմատներով խոյեցի են, և սկսեցին ինձ հետ մեր գյուղի բարբառով խոսել։

Շնորհակալ եմ, իմ սիրելի ՀԿՀ, Ձեր անմնացորդ նվիրումի, ինձ նման երիտասարդների կողքին կանգնելու և աջակցելու համար:

Շավարշ Զոհրաբյան

Հովանավոր՝ Ռաֆիկ և Հելլի Խաչատուրյաններ

The Crowdfunding Formula – Հետազոտությունների բաժնի ղեկավար

British International School of Armenia – Տնտեսագիտության ուսուցիչ

Կրթաթոշակներ

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան…

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ   Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու…

Ջորջորյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2019-2020թթ. ուսումնական…
Ընտրացանկ