Աննա Արզումանյան

Ես Աննան եմ, մասնագիտությամբ՝ դիվանագետ: Մի աղջիկ, ով 7 տարի առաջ չէր էլ կարող երազել այն ամենի մասին, ինչ այժմ ձեռք է բերել՝ նաև շնորհիվ Հայ Կրթական Հիմնարկության:

2013 թվականն էր, երբ առաջին անգամ լսեցի Հայ Կրթական Հիմնարկության մասին: Որոշեցի դիմել, և զգացումներս աննկարագրելի էին, երբ ստացա այդքան սպասված զանգը: Մինչ այդ  փոքր-ինչ թերհավատորեն էի այդ ամենին վերաբերում, սակայն երբ ստացա Արմինեի զանգը, ամեն բան փոխվեց: Ես 19 տարեկան էի, երբ ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է պարզապես հավատալ ինքդ քեզ և այն մարդկանց, ովքեր պատրաստ են ստանձնել հանձնառությունը՝ առանց որևէ նախապայմանի հովանավոր դառնալու անձանց, ում երբևիցե չեն ճանաչել:

ՀԿՀ-֊ի հետ իմ առաջին ասոցացումը մարդիկ են. մարդիկ, ում  ես հանդիպեցի այնտեղ, ում հնարավորություն ունեցա ճանաչել, մարդիկ, ովքեր դարձան լավ ընկերներ, և այն որակները, որ ձեռք բերեցի այդ բոլոր փոխշփումներից։

Հայ Կրթական Հիմնարկությունը եղել և մնում է այն օջախը, որն ինձ համար անսպառ մոտիվացիայի աղբյուր է և որի շնորհիվ ես ձեռք բերեցի ուժ ու ինքնավստահություն՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և դրանք դիտարկելու որպես հնարավորություններ։

Իմ սիրելի ՀԿՀ, երախտապարտ եմ չորս տարի շարունակ իմ կողքին լինելու ու իմ լուսավոր ու վառ ապագայի կերտման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար:

Աննա Արզումանյան, Սյունիք, ք․ Գորիս

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ

Հովանավոր՝ Արմեն Սարգսյան, Ռաֆիկ և Հելլի Խաչատուրյաններ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

#մերշրջանավարտները

#ՄերԱնցածՈւղին

Կրթաթոշակներ

2025-2026 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2025-2026 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ   Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2025-2026 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու…

Կրթաթոշակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա) բաժնի ուսանողների համար

Կրթաթոշակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա) բաժնի ուսանողների համար Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա…

ՀԿՀ կրթաթոշակ՝ Վրաստանում սովորող ազգությամբ հայ ուսանողների համար

ԿրթաթոշակՀԿՀ կրթաթոշակ՝ Վրաստանում սովորող ազգությամբ հայ ուսանողների համարՀԿՀ կրթաթոշակ՝ Վրաստանում սովորող ազգությամբ հայ ուսանողների համարՀայ Կրթական Հիմնարկությունը(ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների…
Ընտրացանկ