Աննա Արզումանյան

Ես Աննան եմ, մասնագիտությամբ՝ դիվանագետ: Մի աղջիկ, ով 7 տարի առաջ չէր էլ կարող երազել այն ամենի մասին, ինչ այժմ ձեռք է բերել՝ նաև շնորհիվ Հայ Կրթական Հիմնարկության:

2013 թվականն էր, երբ առաջին անգամ լսեցի Հայ Կրթական Հիմնարկության մասին: Որոշեցի դիմել, և զգացումներս աննկարագրելի էին, երբ ստացա այդքան սպասված զանգը: Մինչ այդ  փոքր-ինչ թերհավատորեն էի այդ ամենին վերաբերում, սակայն երբ ստացա Արմինեի զանգը, ամեն բան փոխվեց: Ես 19 տարեկան էի, երբ ևս մեկ անգամ համոզվեցի, որ պետք է պարզապես հավատալ ինքդ քեզ և այն մարդկանց, ովքեր պատրաստ են ստանձնել հանձնառությունը՝ առանց որևէ նախապայմանի հովանավոր դառնալու անձանց, ում երբևիցե չեն ճանաչել:

ՀԿՀ-֊ի հետ իմ առաջին ասոցացումը մարդիկ են. մարդիկ, ում  ես հանդիպեցի այնտեղ, ում հնարավորություն ունեցա ճանաչել, մարդիկ, ովքեր դարձան լավ ընկերներ, և այն որակները, որ ձեռք բերեցի այդ բոլոր փոխշփումներից։

Հայ Կրթական Հիմնարկությունը եղել և մնում է այն օջախը, որն ինձ համար անսպառ մոտիվացիայի աղբյուր է և որի շնորհիվ ես ձեռք բերեցի ուժ ու ինքնավստահություն՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները և դրանք դիտարկելու որպես հնարավորություններ։

Իմ սիրելի ՀԿՀ, երախտապարտ եմ չորս տարի շարունակ իմ կողքին լինելու ու իմ լուսավոր ու վառ ապագայի կերտման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար:

Աննա Արզումանյան, Սյունիք, ք․ Գորիս

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ

Հովանավոր՝ Արմեն Սարգսյան, Ռաֆիկ և Հելլի Խաչատուրյաններ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

#մերշրջանավարտները

#ՄերԱնցածՈւղին

Կրթաթոշակներ

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան…

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ   Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվելու…

Ջորջորյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2019-2020թթ. ուսումնական…
Ընտրացանկ