Կրթաթոշակ

Կրթաթոշակ՝ ԵԹԿՊԻ-ի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանողների համար

Կրթաթոշակ՝ ԵԹԿՊԻ-ի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանողների համար

Մեկնարկ

11

Մարտ, 2023

Ավարտ

5

Մայիս, 2023

Կրթաթոշակ՝ ԵԹԿՊԻ-ի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է  2024-2025 կրթաթոշակների մրցույթ ԵԹԿՊԻ-ի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի ուսանողների համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ, ովքեր սովորում են համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնում։

 Մրցույթին մասնակցելու համար դիմորդի ակադեմիական միջին նիշը պետք է կազմի  15, 3, 7 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Ընտրացանկ