Կրթաթոշակ

Արվեստի պատմություն ուսումնասիրող ուսանողների համար

Քերոլայն Թուֆենկյանի անվան Արվեստի պատմության կրթաթոշակ

Մեկնարկ

11

Մարտ, 2023

Ավարտ

5

Մայիս, 2023

Քերոլայն Թուֆենկյանի անվան Արվեստի պատմության կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է  կրթաթոշակի մրցույթ` արվեստի պատմություն, արվեստի կառավարում և  թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների  համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար մինչև մայիսի 5-ը ներառյալ անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Հետևեք մեզ
Ընտրացանկ