Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար՝ անկախ ՀԿՀ-ի կողմից հովանավորվող բուհերից և մասնագիտություններից։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել առկա վճարովի համակարգում 2022 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 13, 2, 8, 6 կամ 65 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 11-ը լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/

Menu