Կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած զինվորների համար։

Կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը), խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող  և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 14, 2;8, 6,5 կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 5-ը ներառյալ լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը՝ https://apply.aef.am/

Ընտրացանկ