Գրեգ և Ջինա Ֆելեքյանների կրթաթոշակ՝ ի հիշատակ Լևոն և Զեպետ Հարությունյանների

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Գրեգ և Ջինա Ֆելեքյանների անվան կրթաթոշակի մրցույթ՝ 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար։
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով ՝ բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել 2022 թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Շիրակի մարզի Իսահակյան գյուղից:
Մասնակցության համար ուսանողների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15, 3. 2 կամ 75 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ