Կրթաթոշակ՝ անիմացիայի ֆակուլտետում սովորողների համար

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2022-2023 թթ․ կրթաթոշակների մրցույթ` անիմացիայի ֆակուլտետում սովորողների համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսունական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ, ովքեր սվորում են ամիմացիայի ֆակուլտետում։
Մրցույթի ակադեմիական միջին նիշն է 15, 3.2 կամ 75 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ