Ջորջորյան կրթաթոշակ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան և Ստեփանակերտ քաղաքների ավագ դպրոցն ավարտողների համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Ջորջորյան կրթաթոշակի մրցույթ 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել 2022թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող աշակերտներ-ուսանողներ՝ Գյումրի, Սպիտակ, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան և Ստեփանակերտ քաղաքներից:
Մրցույթին դիմելու համար դիմորդը պետք է ունենա առնվազն 7 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ