Վարժապետյան կրթաթոշակ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Վարժապետյան կրթաթոշակի մրցույթ 2022-2023թթ. ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել 2022թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողներ՝ Արաբկիր վարչական շրջանից:
Մասնակցության համար ուսանողների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15, 3. 2 կամ 75 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ