Քերոլայն Թուֆենկյանի անվան Արվեստի պատմության կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` արվեստի պատմություն, արվեստի կառավարում և թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2022 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ , այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ (միայն առկա)։
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցների ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 15, 3. 2 կամ 75 միավոր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ